Ի՞նչ է կատարվում Էջմիածնի ռեստորանում, որտեղ տեղի է ունեցել նշանադրությունը. կորանավիրուսի հետքերով
Էջմիածնի Paradise ռեստորանը, որտեղ մարտի 8-ին տեղի ունեցած նշանադրության արարողությանը մասնակցել է կորոնավիրուսով ախտորոշված տղամարդը, այս պահին հյուրեր չի ընդունում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ռեստորանի տնօրենը։
Արդյոք դեպքի հաստատումից հետո հյուրանոցում ախտահանում իրականցվել է թե ոչ, հստակ պատասխան չստացանք։ Հյուրանոցի մենեջերը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նման աշխատանք չի իրականացվել։ Լրացուցիչ հարցերի նա չպատասխանեց, առաջարկեց խոսել տնօրենի հետ։ Տնօրենը վստահեցրեց, որ իրենց պատկան մարմիններից այցելել են, սակայն չկարողացավ ասել՝ երբ, ով կամ մասնավորապես ինչ աշխատանք է կատարվել։
Տնօրենը նաև վստահեցրեց, որ առաջիկա օրերին որոշել են չաշխատել։
Տնօրենի խոսքով՝ իրենց ռեստորանի ոչ մի աշխատակցի չեն մեկուսացրել, քանի որ նրանցից ոչ մեկը չի սպասարկել խնջույքի մասնակիցներին. «Ես մենակ դատարկ սրահն եմ տվել։ Իրենք եկել են իրենց մատուցողներով, հետեւեից իրենց հավաքարարները եկել մաքրել գնացել են։ Ամեն ինչ իրենցն է եղել, անգամ երաժիշտները»։
Նրա խոսքով՝ նշանադրության համար չորս սեղան է դրվել, մասնակցել է մոտ 40 մարդ։
Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի եւս 3 նոր դեպք է հաստատվել, վարակվածների թիվն ընդհանուր առմամբ 4-ն է։ Այժմ դեռ պարզվում է նրանց շփումների շրջանակը։ Վարակվածների վիճակը լավ է, միայն 45–ամյա տղամարդու մոտ թոքաբորբ է ախտորոշվել։ Հիվանդներից մեկը Էջմիածնի բնակիչ է։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի