Ռուսաստանը պատրաստ է նավթի գների անկմանը ավելի լավ, քան նավթ արդյունահանող երկրները. Սիլուանով
Ռուսաստանը պատրաստ է նավթի գների անկմանը ավելի լավ, քան նավթ արդյունահանող երկրները: Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք լիովին պատրաստ ենք: Մենք պատրաստ ենք ավելի լավ, քան նավթ արդյունահանող երկրները: Մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները եւ չենք կրճատի կամ նվազեցնի բյուջետային փոփոխությունները»,- ասել է Սիլուանովը:
Մարտի 9-ին առավոտյան ռուբլին կտրուկ էժանացել է ամերիկյան եւ եվրոպական արժույթների նկատմամբ՝ նավթի արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ+ երկրների բանակցությունների տապալումից հետո: Այդպիսով, դոլարը թանկացել է մինչեւ 75 ռուբլի, իսկ եվրոն՝ 85 ռուբլի 2016 թվականից ի վեր առաջին անգամ:
Ընդ որում, Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մեկ ֆյուչերսը՝ 2020 թվականի մայիսյան մատակարարմամբ, նվազել է ավելի քան 40 տոկոսով՝ մինչեւ 31,02 դոլար մեկ բարելի դիմաց: Նավթի գները նվազել են Վիեննայում ՕՊԵԿ+ երկրների բանակցությունների տապալման ֆոնին եւ կորոնավիրուսի պատճառով պահանջարկի նվազեցման պայմաններում: ՕՊԵԿ-ը առաջարկել է հավելյալ նվազեցնել արդյունահանումը մինչեւ տարեվերջ օրական 1,5 մլն բարելով: Սակայն դրան դեմ են եղել Ռուսաստանը եւ Ղազախստանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց