«Ի՞նչ է նշանակում հավերժ Պուտինի հեռանկարը Ռուսաստանի համար». The Guardian-ի անդրադարձը
Բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ հոդվածով անդրադարձել է երեկ ՌԴ Պետդումայում հնչած այն առաջարկին, ըստ որի՝ երկրի Սահմանադրությունում ուղղում անելու միջոցով կարելի է նախագահ Վլադիմիր Պուտինին իր պաշտոնում կրկին վերընտրվելու հնարավորություն տալ:
«Այն գաղափարը, որ Վլադիմիր Պուտինը խաղաղ թոշակի կգնա, միշտ էլ հրաշք էր թվում՝ հաշվի առնելով ծերացող ավտոկրատների, նախկին բռնապետերի կամ իբր ընտրված նախագահների հետագա ծանր ճակատագրերը»,- գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ հունվարին Ռուսաստանի «անժամկետ» նախագահը հայտարարեց մի շարք հնարավոր բարեփոխումների մասին, որոնք նրան կօգնեն ինքնուրույն որոշել՝ ինչ տեղի կունենա 2024 թվականին, երբ ավարտվեն նրա լիազորությունները:
Պարբերականը նկատում է, որ «իր լավագույն կադրերին նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ աշխատանքից ազատելու որոշումը առիթ դարձավ «պուտինիզմի» ապագայի և «ուղղահայաց իշխանության» մասին խոսակցությունների շրջանառման համար: Մի պահ սկսեցին խոսել անգամ, որ Ռուսաստանում միգուցե ժողովրդավարությունը մինչև վերջ չի մահացել»:
«Սակայն դա մեծ մոլորություն է: Պուտինը հավանություն է տալիս այն առաջարկին, որն իրեն թույլ է տալիս իշխանության մնալ 2024 թվականից հետո: Չնայած, որ Պուտինի վարկանիշն այժմ ցածր է, տնտեսությունը ճգնաժամի մեջ է, նավթի գները խորացնում են այդ ճգնաժամը, կոռուպցիան դուրս է եկել վերահսկողությունից, բայց միևնույն է՝ Պուտինը հաղթելու միջոցներ ունի նույնիսկ այն դեպքերում, երբ պարտվում է: Համոզվածությամբ կարելի է ասել որ առաջիկա հանրաքվեն նրա օգտին կլինի:
Եվ այսպես, ի՞նչ է նշանակում հավերժ Պուտինի հեռանկարը Ռուսաստանի համար. ավելի մեծ բռնաճնշումներ, ազգային հետամնացություն, ավելի շատ շորթումներ և յուրացումներ Պուտինի շրջապատի խաբեբաների կողմից: Երկրից դուրս` միջազգային կարգուկանոնի ավելի ծավալուն խախտումներ, ավելի շատ հակաարևմտյան քարոզչություն և քմծիծաղ լիբերալիզմի ծերացման վերաբերյալ»,-գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը երեկ հայտարարել էր, որ դեմ չէ 2024 թվականին կրկին վերընտրվելուն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց