ԱՄՆ-ն մինչև մայիսի 15-ը երկարաձգել է Huawei-ի հետ համագործակցության թույլտվության ժամկետը
Միացյալ Նահանգները մինչև մայիսի 15-ը երկարաձգել է չինական Huawei ընկերության հետ աշխատելու համար ամերիկյան ընկերությունների արտոնագրի թույլտվության ժամկետը: Այս մասին ասված է ԱՄՆ-ի առևտրի նախարարության որոշման մեջ, գրում է Reuters գործակալությունը:
«Այսօր ԱՄՆ կառավարությունը որոշել է ժամանակավոր արտոնագիրը երկարաձգել մինչև 2020 թվականի մայիսի 15-ը։ Արտոնագրի գործողության ավարտի մասին կանոնը վերանայվում է և սահմանված նախորդ ժամկետը՝ 2020 թվականի ապրիլի 1-ը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 15-ը»,- ասված է հայտարարության մեջ:
Փաստաթղթում հստակեցվում է, որ Huawei-ի հետ համագործակցությունը թույլատրվում է բացառապես այն ոլորտներում, որոնք չեն առնչվում ազգային անվտանգությանը։
ԱՄՆ-ն Huawei-ին մեղադրում Է Չինաստանի հետախուզության հետ համագործակցության և հաճախորդների հնարավոր լրտեսման համար՝ մյուս երկրներին կոչ անելով 5G բջջային կապի ստանդարտին անցում կատարելիս չօգտագործել Huawei-ի ենթակառուցվածքներն ու սարքավորումները: Չինական ընկերությունը հերքում է բոլոր մեղադրանքերը՝ դրանք որակելով անհիմն և քաղաքական ենթատեքստ ունեցող: Ընկերության խոսքով՝ ԱՄՆ-ն այդ քայլով խախտում է շուկայական մրցակցության սկզբունքները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց