Թուրքիան «Patriot» կստանա միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանին վերադարձնի Ս-400 համակարգերը. Պենտագոն
Թուրքիան «Patriot» զենիթահրթիռային համալիրներ կստանա միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանին վերադարձնի Ս-400 համակարգերը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:
«ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերի դիրքորոշումն ակնհայտ է իր պաշտոնը ստանձնելու պահից սկսած: Թուրքիան «Patriot» կստանա միայն այն ժամանակ, երբ Ս-400-ները վերադարձնի (Ռուսաստանին),- ճեպազրույցի ժամանակ ասել է Հոֆմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հայտարարել էր, որ Վաշինգտոնը մեղմացնում է իր դիրքորոշումը «Patriot» պաշտպանական համակարգի վաճառքի հարցում: «Նրանք զգալիորեն մեղմացել են Ս-400-ի հարցում: Հիմա նրանք մեզ խնդրում են խոստանալ, որ մենք այդ համակարգը չենք ակտիվացնի»,- ասել էր նա:
Թուրքիան փետրվարին դիմել էր Միացյալ Նահանգներին՝ խնդրելով իր հարավային սահմանին «Patriot»-ի երկու մարտկոց տեղակայել, որ կանխի սիրիական զորքերի ապագա ցանկացած հարձակում:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը հայտարարել էր, որ Անկարան պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Ս-400-ների գնման վերաբերյալ, որոնք պետք է սկսեն գործել ապրիլին՝ նշելով, որ Թուրքիան դեռեւս բախվում է պատժամիջոցների սպառնալիքին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց