Հնդկական օվկիանոսում ջերմաստիճանային անոմալիան Ավստրալիայում հրդեհների պատճառ է դարձել
Հնդկական օվկիանոսի արեւմտյան եւ արեւելյան մասերում ջերմաստիճանների տարբերությունը Ավստրալիայի եւ այլ երկրների կլիման որոշող լուրջ գործոն է։ Այն, թե ինչպես է Հնդկական օվկիանոսում ջերմաստիճանային անոմալիան Ավսրալիայում հրդեհների պատճառ դարձել, ուսումնասիրել են Ավստրալիական ազգային համալսարանի կլիմատոլոգները, հայտնում է Planet- today-ը։
Խոսքը Հնդկական օվկիանոսի երկդաշտի մասին է, որը, ինչպես պարզվել է, կլիմայական փոփոխությունների հետ ավելի սերտ է կապված, քան ենթադրվում էր նախկինում։ Երբ երկդաշտը գտնվում է դրական փուլում, առավել տաք ջուրը կուտակվում է հյուսիսարեւելյան Աֆրիկայում, իսկ ավելի քիչ տաքը՝ Ինդոնեզիայի շրջանում։ Ավստրալիայում այդ ժամանակ դիտարկվում է շոգ եւ չոր եղանակ։ Եթե հաստատվում է ծայրահեղ դրական փուլ, ինչպես անցյալ տարի, ապա Ավստրալիայում ծագում են աղետալի հետեւանքներ՝ անտառային հրդեհներ, որոնք բոլորովին վերջերս մոլեգնում էին մայրցամաքում։ Աֆրիկան այդ ժամանակ տառապում էր ջրհեղեղներից։
Գիտնականները վստահ են, որ ապագայում Ավստրալիան ավելի ավերիչ եղանակային երեւույթների կենթարկվի։ Այդ մասին է վկայում երկդաշտի դրական փուլերի հաճախականության 1000 տարվա ուսումնասիրությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց