Գերմանիան մեծացրել է սպառազինությունների արտահանումը Թուրքիա
2019թ․ Գերմանիայի կառավարությունը հաստատել է Թուրքիա սպառազինություններ արտահանելու 187 հայտ՝ 31,6 մլն եվրո ընդհանուր գումարով։ Այս ցուցանիշն ավելի քան երկու անգամ բարձր է, քան մեկ տարի առաջ, հայտնել է dpa-ն՝ հղում կատարելով բունդեսթագում Ձախ կուսակցության հարցմանը ԳԴՀ ԱԳՆ պատասխանին։
Ընդ որում, ռազմական զենքը Անկարային անցյալ տարի չէր մատակարարվել։ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աշնանային ռազմական գործողության մեկնարկից հետո հաստատված մատակարարումների թիվը զգալիորեն կրճատվել էր, սակայն Բեռլինն ամբողջովին չի հրաժարվել դրանցից, նշվում է այնտեղ։ Հոկտեմբերի 9-ից հետո ԳԴՀ կառավարությունը հաստատել է 3,1 մլն եվրո ընդհանուր գումարով հինգ այդպիսի հայտ։ 2018թ․ գերմանական իշխանությունները հավանության էին արժանացրել Անկարային 12,9 մլն եվրո արժողությամբ սպառազինությունների 58 մատակարարումները, հայտնում է DW-ն։
Ձախ կուսակցության փորձագետ Սեւիմ Դագդելանը գերմանական սպառազինությունների մատակարարումը Թուրքիային անպատասխանատու է անվանել՝ կապված սիրիական հակամարտությանը նրա միջամտության հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց