Հաֆթարը Մերկելի հրավերով ժամանել է Գերմանիա
Լիբիայի ազգային բանակի ղեկավար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով ժամանել է Բեռլին: Այս մասին РИА Новости գործակալությանը տեղեկացրել է լիբիական ռազմական աղբյուրը:
«Հաֆթարը Բեռլին է ժամանել Մերկելի պաշտոնական հրավերով»,-տեղեկացրել է աղբյուրը:
Ավելի վաղ լիբիական ռազմական աղբյուրը տեղեկացրել էր, որ մարտի 9-ին Հաֆթարը պաշտոնական այցով եղել է Փարիզում:
2011թ. Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկայում երկրում երկու իշխանություն է գործում: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում Հաֆթարի բանակի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց