ՌԴ Պետդումայում առաջարկել են Պուտինին կրկին նախագահ ընտրվելու հնարավորություն տալ
ՌԴ Պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել է նոր սահմանադրությունն ուժի մեջ մտցնելուց հետո նախագահ Վլադիմիր Պուտինին իրավունք տալ ցանկացած այլ քաղաքացու պես կրկին ընտրվել նախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է vedomosti.ru կայքը:
Այդ նպատակով Տերեշկովան առաջարկել է նոր սահմանադրությունում ուղղում անել, որը կենթադրի կամ նախագահական երկու անընդմեջ ժամկետների սահմանափակման հանում, կամ կզրոյացնի նախագահի պաշտոնավարման ժամկետները:
Տերեշկովան պատգամավորներից օգնություն է խնդրել ուղղման տեքստը նախապատրաստելու հարցում:
«Ինչո՞ւ ստեղծել ինչ-որ արհեստականություններ: Պետք է ամեն ինչ ազնիվ, բաց, հրապարակայնորեն հաշվի առնվի և ընդհանրապես պետք է չեղարկել նախագահական ժամկետների սահմանափակումը սահմանադրությամբ: Եվ եթե իրավիճակը պահանջում է դա, կամ մարդիկ են ցանկանում, քննարկել գործող նախագահների համար կրկին ընտրվելու տարբերակը»,-հայտարարել է Տերեշկովան:
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը շտապել է հայտարարել, որ սահմանադրությունում նման ուղղման ներառումը քննարկում է պահանջում խմբակցության և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Պետդումայի նիստը ընդհատվել է մեկուկես ժամով:
«Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովն արդեն հայտարարել է, որ խմբակցությունն իր հավանությունը կտա նախագահական ժամկետները զրոյացնելու ծրագրին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց