Թուրքիան ԵՄ-ին կոչ է արել վերանայել միգրացիոն գործարքը
ԵՄ-ն չի կատարել Անկարայի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները 2016 թվականի մարտին կնքված միգրացիոն համաձայնագրի շրջանակներում. այն պետք է վերանայվի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք 40 միլիարդ ենք ծախսել փախստականներին ընդունելու համար: ԵՄ-ն մեզ խոստացել էր սկզբում երեք, իսկ հետո եւս երեք միլիարդ եվրո տրամադրել: Մենք մինչեւ այժմ նույնիսկ առաջին տրանշն ամբողջությամբ չենք ստացել: Դրան խանգարում են բյուրոկրատական քաշքշուկները: Մեզ գումար են խոստանում փախստականներին ընդունելու, Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման համար, բայց մենք դեռ սպասում ենք»,- ասել է Չավուշօղլուն Anadolu-ին տված հարցազրույցում:
Ըստ նրա` տարիներ շարունակ, քաղաքական պատճառներից ելնելով, հետաձգվում է Թուրքիայի մուտքը ԵՄ-ը, որը չի կատարում իր խոստումները: «Թուրքիան երբեք խնդրողի դեր չի խաղա: Մենք ասել ենք, որ ձեզ ավելի շատ ենք պետք, քան դուք` մեզ, եւ դուք դեռ կդիմեք մեզ: ԵՄ-ի հետ միգրացիոն գործարքը պետք է վերանայվի: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության»,- հավելել է թուրք նախարարը:
Ավելի վաղ Թուրքիան սիրիական Իդլիբում իրավիճակի սրումից հետո հայտարարել էր, որ այլեւս չի կարողանա զսպել միգրանտների եւ փախստականների հոսքերը, եւ բացել էր իր սահմանները ԵՄ-ի հետ, որից հետո հազարավոր միգրանտներ էին ուղեւորվել դեպի Հունաստան: Մարտի 6-ին ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հորդորել էին Թուրքիային ամբողջությամբ կատարել 2016 թվականի Եվրամիության հետ միգրացիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները եւ շեշտել էին միգրանտներին որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու անթույլատրելիությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց