Փարիզի ամենաբնակելի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն հայ և թուրք կին թեկնածուները
Լուսանկարում ձախից Ագնես Էվրենն է, աջից` Անուշ Թորանյանը:
Փարիզում հաջորդ շաբաթ տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ մայրաքաղաքի 15-րդ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ազգությամբ հայ Անուշ Թորանյանն ու ազգությամբ թուրք Ագնես Էվրենը: Այս մասին տեղեկացնում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
Էվրենը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է, նախկինում եղել է 15-րդ շրջանի ղեկավարի տեղակալ: Էվրենի ընտրվելու շանսերը բավական բարձր են գնահատվում: Նրա հիմնական մրցակիցը` Անուշ Թորանյանը, «Սոցիալիստական կուսակցության» անդամ է:
Այս կուսակցության անդամ է նաև Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն, որը այս անգամ նույնպես առաջադրված է քաղաքապետի պաշտոնի համար:
Փարիզը բաժանվում է 20 վարչական շրջանի, որոնցից յուրաքանչյուրը բաժանվում է 4 թաղամասի: Ամեն թաղամաս ունի իր ոստիկանությունը: Շրջաններից ամենաբնակելին հենց 15-րդն է, որի բնակիչների թիվը գերազանցում է 250 000-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց