Ռուսաստանը բրիտանացիների ցանց է վարձել «Պուտինի թշնամիներին հետապնդելու համար»
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի շարք անդամներ Ռուսաստանին մեղադրել են բրիտանացի քաղաքական գործիչների և խորհրդականների ցանց վարձելու և նրանց միջոցով Ռուսաստանի «հանցավոր շահերն առաջ տանելու», Լոնդոնում Վլադիմիր Պուտինի «թշնամիներին հետապնդելու» համար: Այս մասին գրում է The Guardian պարբերականը` հղում անելով Ռուսաստանի մասին զեկույցը կազմող պատգամավորներին:
Խորհրդարանի հետախուզության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ներկայացրած գաղտնի ապացույցներում ֆինանսիստ Բիլլ Բրոուդերը հայտարարել է, որ Մոսկվան կարողացել է «ներթափանցել» բրիտանական հասարակություն` օգտագործելով լավ վճարվող բրիտանացի միջնորդների»:
«Նրանցից որոշները կարող էին իմանալ՝ ում և ինչի համար են աշխատում, մյուսները Ռուսաստանի համար աշխատում են ակամայից, առանց իմանալու»,-նշել է Բրոուդերը:
Ենթադրյալ միջնորդների թվում են քաղաքական գործիչներ ինչպես Լեյբորիստական, այնպես էլ Պահպանողական կուսակցություններից, հետախուզական ու դիվանագիտական ոլորտի նախկին աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի առաջատար կազմակերպություններ:
Բրոուդերի ցուցմունքներում խոսք չկա այն մասին, որ Բրիտանիայի քաղաքացիները օրենք են խախտել: Նրա խոսքով՝ «մոսկովյան ռեժիմն օգտագործում է այդ մասնագետներին, որպեսզի քողարկի իր խառը և հանցավոր շահերը»:
«Ռուսաստանը նրանց օգտագործում է Պուտինի քննադատների վրա հարձակվելու, ռուսական քարոզչությունն ու ապատեղեկատվությունը տարածելու, փողերի լվացման մասշտաբային գործողությունները հեշտացնելու ու քողարկելու համար»,-ասել է նա:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Բրոուդերի հայտարարությունները բնորոշել է որպես «ստահոդ և անհիմն»:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի