Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 1000-ի
Իսպանիայում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի քանակը մոտենում է 1000-ի, 25 մարդ մահացել է, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով իսպանական Pais պարբերականին:
Հատկանշական է, որ մեկ օր առաջ տեղեկացվել էր ախտահարման ընդամենը 552 և մահվան 10 դեպքի մասին: Պարբերականի տվյալներով՝ այսօրվա դրությամբ ամբողջ երկրի տարածքում գրանցվել է ախտահարման ամենաքիչը 907 դեպք:
Միևնույն ժամանակ առողջապահության հարցերով մադրիդյան խորհրդի տվյալներով՝ երկրում հիվանդության գլխավոր օջախներից մեկում` Մադրիդում, վերջին օրվա ընթացքում ախտահարման դեպքերի քանակը կրկնապատկվել է` հասնելով 436-ի: Մադրիդում մահացածների թիվը 16 է:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի