Նավթի գների անկումը Ռուսաստանում կարող է հանգեցնել բյուջեի դեֆիցիտի
Նավթի գների անկումը մինչեւ 30 դոլար մեկ բարելի դիմաց Ռուսաստանում կարող է բյուջեի դեֆիցիտի եւ արժեզրկման հանգեցնել, կարծում է Fitch-ի բնական ռեսուրսների եւ հումքային ապրանքների խմբի ավագ տնօրեն Դմիտրի Մարինչենկոն:
«Դժվար թե Մոսկվան սպասում էր, որ նավթի գները կնվազեն մինչեւ 30 դոլար, հավանաբար, դա շատ տհաճ անակնկալ էր, այդ թվում նաեւ` նրանց համար, ով որոշում է կայացրել դուրս գալ գործարքից», - ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին:
Նշենք, որ նավթի արժեքն անկում է ապրում այն լուրերի ֆոնին, որ ՕՊԵԿ+-ի երկրները կորոնավիրուսի պատճառով պահանջարկի կրճատման պայմաններում Վիեննայում ընթացող բանակցություններին չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ: ՕՊԵԿ-ն առաջարկում էր օրական 1.5 միլիոն բարելով լրարցուցիչ կրճատել նավթի արդյունահանումը մինչև 2020 թվականի ավարտը: Սակայն Ռուսաստանն ու Ղազախստանը դեմ էին այդ առաջարկին: Ռուսաստանի Դաշնությունը, մասնավորապես, պնդում էր, որպեսզի ընթացիկ պայմանավորվածությունները երկարաձգվեն միայն երկրորդ եռամսյակի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց