«Պաշտպանեք ձեր մայրերին, քույրերին». Մեգան Մարքլը տղամարդկանց կոչ է արել հարգել և գնահատել կանանց (լուսանկարներ)
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն այցելել է դպրոց, որտեղ կանանց միջազգային օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով՝ տղամարդկանց կոչ անելով հարգել և գնահատել կանանց, գրում է Associated press-ը:
Ուրբաթ Սասեքսի դքսուհին անսպասելի այց է կատարել Լոնդոնում գտնվող Ռոբերտ Կլակի ավագ դպրոց:
Բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամի պաշտոնում իր վերջին պարտականությունների կատարման ժամանակ Մեգանը կոչ է արել արական սեռի ներկայացուցիչներին «շարունակել գնահատել և արժևորել կանանց, ինչպես նաև օրինակ ծառայել այն տղամարդկանց, որոնք հարգալից չեն վերաբերվում իրենց կանանց»:
«Պաշտպանեք ձեր մայրերին, քույրերին, ընկերուհիներին: Վստահ եղեք, որ իրենց գնահատված են զգում: Եվ եկեք կանանց միջազգային օրը տոնենք ոչ միայն այս կիրակի, այլև ամբողջ տարի»,- իր ելույթում ասել է Սասեքսի դքսուհին:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր կդնեն մարտի 31-ին:





















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի