Զիդան. Սա «Ռեալի» վատագույն հանդիպումն էր այս մրցաշրջանում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Բետիսից» կրած պարտությունը:
«Մենք արժանի չէինք հաղթանակի: Սա «Ռեալի» վատագույն հանդիպումն էր այս մրցաշրջանում: Թե առաջին, թե երկրորդ խաղակեսերում մենք չկարողացանք ցուցադրել այն ֆուտբոլը, որը մեզ հաջողություն կբերեր:
«Ռեալը» չի հանձնվելու և առաջիկա խաղերում անելու է ամեն ինչ, որպեսզի այլևս միավորների կորուստ չունենա»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Բետիսին» և 56 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Առաջատար «Բարսելոնան» ունի 58 միավոր։ «Բետիսը» բարձրացավ 12-րդ տեղ՝ 33 միավոր։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն