Փարիզում անհայտ անձը կրակ է բացել մզկիթի տարածքում
Մարտի 8-ի երեկոյան անհայտ անձը կրակ է բացել Փարիզի հյուսիս-արևելքում գտնվող մզկիթի տարածքում, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ֆրանսիական BFMTV հեռուստաընկերությանը:
Ֆրանսիական ոստիկանությունը տեղեկացրել է, որ ժամը 20:00-ի մոտակայքում (Երևանի ժամանակով` ժամը 23:00-ին) զինված տղամարդը մայրաքաղաքի 19-րդ շրջանում մուտք է գործել մզկիթի բակ և կրակել է մեկ այլ մարդու վրա: Տվյալների համաձայն` կրակելու պահին նա սաղավարտով է եղել:
Ֆրանսիական հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ վիրավորում ստացած անձի կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանները դեպքի հիրմնական պատճառը համարում են անձնական կոնֆլիկտը:
«Մենք ենթադրում ենք, որ սա հստակ հաշիվների մաքրում էր, դեպքի վայրը նշանակություն չունի»,- տեղեկացրել է ոստիկանական աղբյուրը հեռուստաընկերությանը:
Մահափորձի մեղադրանքով գործ է հարուցվել, որով զբաղվում է դատական ոստիկանությունը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի