Բուլղարիան եւս միացավ կորոնավիրուս խաղին
Բուլղարիայում գրանցվել են նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու առաջին երկու դեպքերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բուլղարական տելեգրաֆ-գործակալությանը:
Լրատվականի տեղեկություններով՝ վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը հաստատվել է Նախարարների խորհրդի ընթացքում ճեպազրույցի ժամանակ Բուլղարիայի կառավարությանն առնթեր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային օպերատիվ շտաբի պետ Վենցիսլավ Մաթաֆչիյսկիի կողմից:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչել է այն որպես համաճարակ բազմաթիվ օժախներով եւ միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ: Չինաստանի սահմաններից դուրս ամենամեծ թվով վարակվածներ կան Հարավային Կորեայում, Իրանում եւ Իտալիայում: Վարակման դեպքեր են գրանցվել ընդհանուր առմամբ ավելի քան 20 երկրներում՝ ներառյալ ռուսասատանը: Չինաստանում, որտեղ գտնվում է վարակվածների հիմնական խումբը, գրանցվել է ավելի քան 3 հազար մահ հիվանդության հետեւանքով, բուժվել է շուրջ 55.5 հազար մարդ, իսկ վարակվելու դեպքերը գերազանցել են 80 հազարը: ԱՀԿ-ի տվյալներով՝ Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների թիվը գերազանցել է 21 հազարը, ավելի քան 400 մարդ մահացել է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց