Վլադիմիր Վիսոցկու որդին դիմել է իրավաբաններին՝ կապված ՀԴԲ գովազդում հոր լուսանկարի հրապարակման հետ
Խորհրդային արտիստ Վլադիմիր Վիսոցկու որդին՝ Նիկիտա Վիսոցկին RT-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀԴԲ գովազդում հոր լուսանկարների օգտագործումը: Նա հայտարարել է, որ այս հարցով մտադիր է դիմել իրավաբանների:
«Ինչ-որ բան, անկասկած պետք է արվի: Ես կխոսեմ իրավաբանների հետ (եւ արդեն ոմանց հետ խոսել եմ), թե՛ եղբորս հետ, թե՛ Մարինա Վլադիի ներկայացուցիչների: Դա արվել է առանց մեր համաձայնության եւ այս իմաստով ապօրինի է... Նրանք իրավունք չունեին օգտագործելու հորս կերպարը»,- ասել է Վիսոցկին:
Նա ասել է, որ ԱՄՆ-ում ՀԴԲ-ի հետ դատի մեջ մտնելը բավականին բարդ է եւ թանկ:
«Պետք է նայել, պետք է ամեն ինչ կշռադատել, արձագանքել, անկասկած, պետք է: Վիսոցկին չպետք է լինի ճանապարհին ընկած ինչ-որ բան: Նրա կերպարը կարեւոր է միլիոնավոր մարդկանց համար, ուստի անհրաժեշտ է արձագանքել»,- շեշտել է նա:
ՀԴԲ-ն ավելի վաղ Facebook-ի իր էջում ռուսերեն գովազդ էր տեղադրել՝ «Հանդիպման վայրը չի կարելի փոխել» հեռուստասերիալից կադրով, որում պատկերված է Վլադիմիր Վիսոցկին, եւ մակագրություն. «Հանդիպման վայրը չի կարելի փոխել: Մենք խոսելու բան ունենք: Մենք էլ ենք սիրում Վիսոցկուն»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց