Բեռլինում անհայտ անձինք բեռնատար են գողացել, որում 60,000 ռեսպիրատոր դիմակ է եղել
Բեռլինում որոշ կլինիկաներ առանց ռեսպիրատոր դիմակների (ֆիլտրող դիմակներ) և ախտահանող միջոցների են մնացել այն բանից հետո, երբ անհայտ անձինք գողացել են այդ պարագաներով լի բեռնատարը, հայտնում է en24.news կայքը:
Ըստ կայքի տեղեկությունների՝ տրանսպորտային միջոցում ավելի քան 60,000 ռեսպիրատոր է եղել:
Նշվում է, որ գողությունը էականորեն բարդացրել է կլինիկական բաժանմունքների աշխատանքը, քանի որ դիմակները նախատեսված են եղել նաև կորոնավիրուսով վարակված հիվանդների համար: Բացի նրանցից, բժշկական հաստատություններից մեկում, որտեղ պետք է պաշտպանիչ միջոցներ մատակարարավեին, նաև օնկոլոգիական հիվանդություն ունեցողներն են բուժվում:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Գերմանիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 534-ի: Դեպքերից ամենաշատը գրանցվել են Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում (281), որին հաջորդում են Բադեն-Վյուրթեմբերգը (91) և Բավարիան (79), որտեղից սկսվել է ամբողջ Գերմանիայում վիրուսի տարածումը, այնուհետև` Ստորին Սաքսոնիան (18):
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 3070-ի: Հիվանդանոցներից դուրս է գրվել 55,404 մարդ: Վարակվածներից 5489-ի վիճակը շարունակում է գնահատվել ծանր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց