Կորոնավիրուսի ախտանիշները փոխվել են բռնկման սկզբի համեմատությամբ. գիտնականներ
Կորոնավիրուսային ինֆեկցիայի կլինիկական ախտանիշները վերջին շրջանում փոխվել են հիվանդության բռնկման սկզբի համեմատությամբ: Ավելի ուշ հիվանդացածների շրջանում ախտանիշներն այդքան ակնհայտ չեն արտահայտվել: Այս մասին հայտնում է Social Science Research Network (SSRN) պորտալը:
Հետազոտողները վերլուծել են Ուհանի համալսարանի Ժողովրդական հիվանդանոցի 89 պացիենտների տվյալները, որոնց բաժանել են 2 խմբի. առաջինի մեջ մտել է հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում վարակված 31 մարդ, երկրորդի մեջ՝ 58 մարդ, որոնք վարակվել են հունվարի 23-ից 29-ը:
Առաջին խմբում ընդգրկված պացիենտների մեծ մասի մոտ դիտվել է բարձր ջերմություն, թուլություն, մկանային ցավ, ինչպես նաեւ խորխի արտադրություն եւ լիմֆոցիտների նվազած մակարդակ: Երկրորդ խմբի պացիենտների մոտ այս ախտանիշները բացակայել են կամ ավելի թույլ էին արտահայտված: Ընդ որում՝ մյուս ախտանիշները՝ հազ, սրտխառնոց, դիարեա եւ կրծքում ծանրություն, երկու խմբերի պացիենտների շրջանում գործնականում չեն տարբերվել:
Գիտնականների կարծիքով՝ նոր տեսակի կորոնավիրուսը կարող է աստիճանաբար արտաքուստ փոխվել գրիպին նման վիրուսի: Այն կարող է նաեւ օրգանիզմում չարտահայտվել բավականին երկար ժամանակ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների կարծիքով՝ կորոնավիրուսն, ամենայն հավանականությամբ, ամբողջ աշխարհում կշարունակի տարածվել ընդհուպ մինչեւ ընթացիկ տարվա ամառ: Առայժմ հայտնի չէ, թե վիրուսն ինչպես կզարգանա տարբեր կլիմայական պայմաններում, բայց բացառված չէ, որ այն կարող է տարածվել նաեւ տաք ժամանակշրջաններում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց