Պենտագոնը ծրագրում է Ուկրաինային 125 մլն դոլարի ռադիոտեղորոշիչներ և պարեկային մոտորանավակներ մատակարարել
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Կոնգրեսին տեղյակ է պահել Ուկրաինային հակահրետանային ռադիոտեղորոշիչ կայաններ, պարեկային մոտորանավակներ և 125 մլն դոլարի այլ տեխնիկա մատակարարելու իր պլանների մասին, գրում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսում և վարչակազմում ունեցած աղբյուրները:
Աղբյուրի տվյալներով՝ խոսքն Ուկրաինային 250 մլն դոլարի չափով ռազմական օգնության առաջին մասնաբաժնի մասին է, որը Պենտագոնը ծրագրում է ուղարկել Կիևին:
«Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում և չի հաստատում անվտանգության գծով օգնության առաջիկա հատկացումը, որը Կոնգրեսի քննարկման առարկան է»,- հեռուստաընկերությանը հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ 2019 թվականին նախագահ Դոնալդ Թրամփի`Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցը հայտնվել էր համընդհանուր ուշադրության կենտրոնում՝ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ հեռախոսազրույցը հետախուզության աշխատակցին անհանգստացնող է թվացել, քանի որ Թրամփը, ենթադրաբար, ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց օգնություն է խնդրել Ուկրաինայի նախագահից: Ավելի ուշ հրապարակվել է հեռախոսազրույցի ձայնագրությունը: Հաստատվել է, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է հետաքննություն իրականացնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնից ազատման հանգամանքների վերաբերյալ: Շոկինը հետաքննություն էր իրականացնում Burisma Group-ի գործունեության վերաբերյալ, որի տնօրենների խորհրդի կազմում էր նաև նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը: Ջո Բայդենը որոշել է մասնակցել 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց