Երիտասարդը խանութներից մեկում պաղպաղակը լիզել է և այն դրել սառնարանը
ԱՄՆ-ում 24-ամյա երիտասարդը դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման՝ Walmart սուպերմարկետների ցանցի խանութներից մեկում պաղպաղակը լիզելու, իսկ հետո այն սառնարանը դնելու համար, հաղորդում է BBC-ն:
Նրա մասնակցությամբ տեսանյութը սոցիալական ցանցերում լայն տարածում էր գտել անցյալ տարվա օգոստոսին։
Հետագայում Walmart սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, որ երիտասարդը վերադառնում և գնում է սառնարանում դրած պաղպաղակը:
Դեդրիեն Անդերսոնին տուգանել են 1000 դոլար և պարտավորեցրել 1565 դոլար վճարել Blue Bell Creameries պաղպաղակի արտադրության ընկերությանը, ինչպես նաև 100 ժամ աշխատել առանց վարձավճարի:
Երիտասարդն ընդունել է մեղքը՝ ոստիկանությանը հայտնելով, որ պարզապես կատակել է և ի սկզբանե նպատակ է ունեցել վերադառնալ և գնել պաղպաղակը:
Սակայն Blue Bell Creameries-ը տեսանյութի ի հայտ գալուց հետո ստիպված է եղել փոխել սառնարանում գտնվող բոլոր պաղպաղակները, ինչն արժեցել է ավելի քան 1565 դոլար:
«Նրա գործողությունները սպառողական ապրանքների անվտանգության և որակի վերաբերյալ հասարակության մտահոգությունն են առաջացրել, ազդել են Blue Bell-ի սպառողների վստահության վրա և հանգեցրել են ընկերության ֆինանսական կորուստներին: Նման գործունեությունն անթույլատրելի է»,- ասված է շրջանի դատախազության հայտարարության մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց