Կալանավորվել են Սաուդյան Արաբիայի թագավորական դինաստիայի երեք ավագ անդամներ, ներառյալ թագավորի եղբայրը. լրատվամիջոց
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի երեք ավագ անդամները, ներառյալ թագավորի եղբայրը կալանավորվել են անհասկանալի պատճառներով, հայտնում է BBC News-ը:
Նրանցից երկուսը ահռելի ազդեցություն ունեցող անձինք են:
Խոսքը, մասնավորապես, թագավորի ամենափոքր եղբոր՝ արքայազն Ահմադ իբն Աբդուլ Ազիզի, թագավորության նախկին գահաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Նաիֆ իբն Աբդուլ Ազիզի եւ արքայազն Նաիֆ բին Աբդ ալ Ազիզի մասին է:
Երեք ձերբակալությունն էլ կապ ունի Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման բին Աբդել Ազիզի հետ:
Նշվում է, որ թագավորության իրավապահ մարմինների ներկայացուցիչները դիմակներով եւ սեւ համազգեստով խուզարկություններ են կատարել բարձրաստիճան կալանավորվածների տներում:
Եթե այս տեղեկությունը հաստատվի, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն իր դիրքերը էլ ավելի կամրապնդի:
Արքայազն Ահմադը թագավորության հիմնադրի՝ Աբդուլ Ազիզ թագավորի ներկայումս ողջ միակ որդին է եւ վիթխարի հարգանք է վայելում թագավորական ընտանիքի ավագ անդամների շրջանում:
Կալանավորված արքայազններից երկրորդը Մուհամմեդ իբն Նաիֆ իբն Աբդուլ Ազիզը գահի հաջորդ ժառանգորդն էր, երբ 3 տարի առաջ անսպասելիորեն հանվեց:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիան դեռեւս չի մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն պալատական իրադարձությունները հաճախ գաղտնի են պահվում: