Հնդկական օվկիանոսում դելֆինների թիվը կրճատվել է 80 տոկոսով 70 տարվա ընթացքում
Համաձայն Endangered Species Research պարբերականում հրապարակված հետազոտության՝ վերջին տասնամյակում Հնդկական օվկիանոսում դելֆինների թիվը կրճատվել է ավելի քան 8 տոկոսով: Շուրջ 4 000 000 այդ կենդանիներից բռնել են թունա ձուկ որսալիս, հաղորդում է Nat-geo-ն:
2006 թվականին շուրջ 100 000 կետաձեւերի, հիմնականում դելֆինների, որսացել են կոմերցիոն ցանցերով: Ընդ որում՝ 20119 թվականի ցուցանիշները կազմում են շուրջ 80 000 կետաձեւ: Ընդ որում՝ հետազոտության հեղինակները նշում են, որ ձկնորսական ցանցերի օգտագործումն այսօր ամենամեծ վտանգն է ներկայացնում կետաձեւերի համար:
Հետազոտողների տվյալներով՝ որսի մեծ մասը կատարվում է Իրանում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Պակիստանում, Եմենում, ԱՄԷ-ում եւ Տանզանիայում: Հետազոտությունը ցույց է տվել, որ թունայի յուրաքանչյուր 1 000 տոննայի համար ներկայում որսում են շուրջ 175 կետաձեւ, որոնց մեծ մասը սատկում է:
«Դա դաժան մահ է: Դելֆինները խելացի են, սակայն, քանի որ ցանցը շատ բարակ է, դելֆինների սոնարը չի ընկալում այն»,-ասել է Լիզա Մուստիկը: Նրա խոսքով՝ խնդրի լուծումը կարող էր դառնալ ձկնորսական ցանցից հրաժարումն ու անցումը դեպի ավելի կայուն գործիքները թունայի որսի դեպքում: Դելֆիններին փրկելու եւս մեկ տարբերակ կարող էին դառնալ ցանցերում տեղադրված սարքերը, որոնք կնախազգուշացնեին դելֆիններին վտանգի մասին: Սակայն այդպիսի մեթոդները մեծ հաշվով անհասանելի են զարգացող երկրների համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց