Պուտինի եւ Էրդողանի միջեւ բանակցությունների արդյունքում Ռուսաստանը սանձել է Թուրքիայի «մեծ ախորժակը». փորձագետ
Ռուսաստանի ճնշման ներքո կողմերը եւս մեկ անգամ հաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ ձգտումը: Դա խոսում է այն մասին, որ Թուրքիայի «մեծ ախորժակն» ու հավակնությունները սանձվել են, քանի որ Մոսկվան չի հաստատում դրանք: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա պարզաբանել է, որ Թուրքիան համաձայն է, որ Սիրիայում իր ներկայությունը կրում է ժամանակավոր բնույթ, եւ նա ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
«Կարեւոր է նաեւ, որ Թուրքիան, բացահայտ համագործակցելով ահաբեկիչների հետ, համաձայնվում է վարել հակաահաբեկչական գործողություն, այսինքն՝ չեզոքացնել այն ահաբեկիչներին, որոնց հետ Անկարան ունեցել է ապագայի մեծ պլաններ: Եթե Ռուսաստանը գտնվում է Սիրիայում օրինական հիմքերով, ապա Արաբական հանրապետությունում Թուրքիայի ներկայությունը պայմանավորված է միայն այսպես կոչված բուֆերային գոտու անվտանգությունն ապահովելու ձգտմամբ: Կարելի է համարել, որ Թուրքիայի ձեռքբերումը հենց անվտանգության այդ գոտում պարեկային գործողություններ իրականացնել է, այսինքն՝ ճանաչվել է Սիրիայի տարածքում Թուրքիայի ժամանակավոր ներկայության իրավունքը»,-նշել է Մելքոնյանը:
Փորձագետը հավելել է, որ Թուրքիան, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ամբողջ համաշխարհային հանրության համար կրկին ներկայացել է որպես անպատասխանատու գործընկեր, որը հաճախ խախտում է իր պարտավորությունները:
«Կարծում եմ, որ շուտով մենք կդառնանք այդպիսի հերթական դեպքի վկան: Այդպիսի հանդիպումները, որոնք կայացել են երեկ Մոսկվայում, ըստ ամենայնի, կկրեն պարբերական բնույթ»,-ամփոփել է նա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանը հինգշաբթի Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են հրադադարի եւ մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք ուղղված են իրավիճակի կարգավորմանը սիրիական Իդլիբ նահանգում: Նրանց կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ Իդլիբում ռազմական գործողությունները շփման ողջ երկայնքով դադարեցվելու են մարտի 6-ին: Մարտի 15-ից Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան կսկսեն համատեղ պարեկային ծառայությունները M4 մայրուղու վրա, որի երկայնքով անվտանգության միջանցք կստեղծվի: Մոսկվան եւ Անկարան վերահաստատել են իրենց աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու վերաբերյալ եւ պայմանավորվել են շարունակել վճռական պայքարը ահաբեկչության դեմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց