Գերմանիայում սպառնալից նամակ և փամփուշտ են ուղարկել թուրքական մզկիթ
Գերմանիայի Բավարիա երկրամասի Ռյոտենբախ քաղաքում «Կրոնական գործերի թուրքական իսլամական միությանը» կից Ռյոտենբախ մզկիթ են ուղարկել մի ծրար, որում եղել է ատրճանակի փամփուշտ և սպառնալից նամակ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Նամակում գրված է եղել.
«Դուք երբեք անվտանգ չեք լինելու»:
«Կրոնական գործերի թուրքական իսլամական միության» Ռյոտենբախի գրասենյակի ղեկավար Ռեջեփ Չալըքը կատարվածի առնչությամբ ասել է.
«Տեղական իշխանությունների, մեր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենք: Մեզ հետ այսպիսի դեպք առաջին անգամ է պատահում: Շատ ենք անհանգստացել: Համաձայնություն են ձեռք բերել ոստիկանական տեղամասի հետ, որպեսզի սկզբնական հատվածում մզկիթի շուրջ վերահսկողություն սահմանվի»։
Մզկիթի աշխատողները դիմել են ոստիկանություն, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ Գերմանիայում: Նախորդ ամիս նույնպես 2 դեպք էր գրանցվել Գերմանիայի տարբեր քաղաքներում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց