Քաբուլում առնվազն 27 մարդ է զոհվել վարչապետի մասնակցությամբ միջոցառման ժամանակ հրաձգության հետեւանքով
Քաբուլում առնվազն 27 մարդ է զոհվել, եւս 29-ը՝ վերքեր ստացել մոջահեդների առաջնորդ Աբդուլա Ալի Մազարիի մահվան տարելիցին նվիրված արարողության ժամանակ կատարված հարձակման հետեւանքով, որի հյուրերից մեկը եղել է Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլան: Այդ մասին մարտի 6-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարության ներկայացուցչին:
Նշվում Է, որ բոլոր տուժածները հոսպիտալացված են: Նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել:
1TV հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգությունն սկսվել է Աֆղանստանի նախկին փոխնախագահ Քարիմ Խալիլիի ելույթի ընթացքում: Աֆղանստանի վարչապետը չի տուժել եւ անհապաղ լքել է պատահարի վայրը: Ինչպես հայտնել է TOLO News հեռուստաալիքը, «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչը ժխտել Է կազմակերպության մասնակցությունը Քաբուլում տեղի ունեցած հրաձգությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց