8-ամյա տղան շահել է մարիխուանա ծխելու 200 դոլարի արտադրանք
Կանադայում պապիկը զարմացած էր՝ տեղեկանալով, որ իր 8-ամյա թոռը հոկեյի երիտասարդական մրցաշարում վիճակախաղում շահել է մարիխուանա ծխելու համար գրեթե 200 դոլարի արտադրանք:
Քիտ Ռեդլը CTV News-ին հայտնել է, որ հոկեյի երիտասարդական լիգայում խաղացող թոռը վիճակախաղի տոմսեր էր հավաքել՝ մրցանակ շահելու համար: Ռեդլի թոռը տոմսերը դրել է հատուկ պայուսակի մեջ: Նրա ընտանիքին ավելի ուշ հայտնել են, որ նա շահել է «200 դոլարի մրցանակ», ասել է Ռեդլը:
Երեխայի հոր կատարած լուսանկարներում ցույց են տրված կանաբիսի համար տարբեր ատրիբուտներ, այդ թվում՝ ուտելի, կրակայրիչներ եւ ծխելու պարագաներ:
«Թոռս կարծում էր, թե մեծ մրցանակ է շահել»,- ասել է Ռեդլը: - «Հայրիկ, ես շոկոլադ եմ շահել», «Ոչ, որդիս, շոկոլադի մեջ վատ թմրանյութեր են»: Երեխային սա ինչպե՞ս բացատրես»:
Հոկեյի ասոցիացիան հայտարարել է, որ մրցանակը նախատեսված էր մեծահասակների համար, այլ ոչ թե երեխաների:
Ռեդլն իրավիճակը «ծիծաղելի» է որակել: «Պատանեկան հոկեյի մրցաշարում թմրանյութերը տեղ չունեն»,- ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց