Ռուսաստանն ու Թուրքիան հաստատել են Սիրիայի ինքնիշխանությանն իրենց հավատարմությունը
Ռուսաստանն ու Թուրքիան հաստատում են Սիրիայի ինքնիշխանությանն իրենց հավատարմությունը։ Այս մասին ասվում է ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթուղթը կարդացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մոսկվան եւ Անկարան պայմանավորվել են անվտանգության միջանցք ստեղծել Իդլիբում՝ М4 մայրուղու շրջանում։ «Կողմերը պայմանավորվել են ստեղծել անվտանգության միջանցք՝ М4 մայրուղուց վեց կիլոմետր լայնությամբ դեպի հյուսիս եւ վեց կիլոմետր լայնությամբ դեպի հարավ։ Անվտանգության միջանցքի գործունեության հստակ չափորոշիչները համաձայնեցվում են Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջեւ, յոթ օրվա ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանն ու Թուրքիան մարտի 15-ից կսկսեն համատեղ պարեկություն անել Սիրիայում М4 մայրուղու վրա՝ Սարակիբայից երկու կմ արեւմուտք գտնվող Տրումբա բնակավայրից մինչեւ Այն էլ Խաբր բնակավայր»,- ասվում է փաստաթղթում։
Ռուսաստանը եւ Թուրքիան նշում են ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ պայքարելու իրենց վճռականությունը։
Սիրիական Իդլիբում մարտի 6-ին հրադադարի մեկնարկի հետ ռազմական գործողությունները կդադարեցվեն շփման գծի ողջ երկայնքով։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի