NASA-ն սկսել է դեպի Լուսին եւ Մարս թռիչքների համար տիեզերագնացներից հայտեր ընդունել
NASA-ն սկսել է դեպի Լուսին եւ Մարս թռիչքների համար տիեզերագնացներից հայտեր ընդունել: Հայտերն ընդունվում են մինչեւ մարտի վերջ, հաղորդում է FoxNews-ը:
«Ամերիկան երբեք այսքան մոտ չի եղել դեպի Լուսին տիեզերագնացներ ուղարկելուն «Ապոլլոն» ծրագրից հետո: Մենք առաջին տղամարդուն եւ առաջին կնոջը կուղարկենք Լուսնի Հարավային բեւեռ մինչեւ 2024 թվականը, եւ մեզ ավելի շատ տիեզերագնացներ են պետք հետագայում դեպի Մարս ուղարկելու համար»,- նշել է NASA-ի ադմինիստրատոր Ջիմ Բրիդենստայնը:
NASA-ն թեկնածուների է ընտրում 1960-ական թվականներից: Սակայն այս անգամ թեկնածուներից պահանջվում է գիտությունների, մաթեմատիկայի կամ տեխնիկայի մագիստրոսի աստիճան: Ավելի վաղ պահանջվել է այդ առարկաներից բակալավրի աստիճան:
Հաջողակ թեկնածուները հնարավորություն կստանան միանալ NASA-ի «Արտեմիդա» ծրագրին, որի նպատակն է առաջին տղամարդուն եւ առաջին կնոջը ուղարկել Լուսնի Հարավային բեւեռ մինչեւ 2024 թվականը: Եվ արդյունքում նրանք կարող են ապրել եւ աշխատել Միջազգային տիեզերակայանում, որտեղ կարեւոր փորձեր կանցկացնեն:
Ակնկալվում է, որ ԱՄՆ տիեզերական գործակալությունը տիեզերագնացներին կընտրի 2021 թվականի կեսերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց