Կրեմլում Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները շարունակվում են արդեն 5 ժամ
Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները շարունակվում են արդեն 5 ժամ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը մեկնարկել էր Կրեմլում Մոսկվայի ժամանակով ժամը 14:06-ին: Հանդիպման հիմնական թեման Իդլիբի իրավիճակի քննարկումն էր: Բանակցություններից առաջ ՌԴ նախագահը հայտարարել է ստեղծված իրավիճակի շուրջ իր թուրք գործընկերոջ հետ զրուցելու անհրաժեշտության մասին, որպեսզի նման բան տեղի չունենա եւ չխարխլվեն ռուս-թուրքական հարաբերությունները: Էրդողանը վստահություն է հայտնել, որ քննարկումը կթեթեւացնի Իդլիբի իրավիճակը:
Իդլիբում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի» ահաբեկիչները խոշորամասշտաբ հարձակում են սկսել սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա: Սիրիայի բանակը պատասխան կրակ է բացել: ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ գնդակոծության են ենթարկվել այդ թվում նաեւ թուրք զինվորականները, որոնք չպետք է այնտեղ գտնվեին: Արդյունքում զոհվել է Թուրքիայի բանակի 36 զինվորական, վիրավորվել՝ ավելի քան 30-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց