Ամուսինը սպանել է սրտաբան Լալա Հովհաննիսյանին
Մոսկվայի հարավ-արեւմուտքում երկուշաբթի օրը իր բնակարանում սպանվել է բժիշկ-սրտաբան Լալա Հովհաննիսյանը: Կասկածյալն ամուսինն է, ով սպանությունից հետո փորձել է ինքնասպան լինել:
Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, ոստիկանությանը տեղի ունեցածի մասին հայտնել է նրանց որդին՝ բժիշկ ուսանողը: Նա տեղեկացրել է, որ հայրը ծեծում էր մորը: Ժամանելով դեպքի վայր՝ ԱԻՆ աշխատակիցները ստիպված են եղել կոտրել դուռը, քանի որ տղամարդն այն ներսից փակել էր: Բնակարանում հայտնաբերվել է 47-ամյա տանտիրուհու դին՝ դանակով հասցված վերքերով, ինչպես նաեւ նրա 60-ամյա ամուսինը, որին ինքնասպանության փորձից հետո հոսպիտալացրել են:
Լալա Հովհաննիսյանը 20 տարվա աշխատանքային փորձով սրտաբան էր, ավարտել էր Երեւանի պետական բժշկական համալսարանը: Նրա ամուսինը շտապօգնության մեքենայի վարորդ էր: Ենթադրաբար կոնֆլիկտի պատճառը խանդն էր:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց