Հարյուր տարեկան հասակում մահացավ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը
Պերուացի դիվանագետ եւ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Պերես դե Կուելյարը մահացել է նախորդ գիշեր 100 տարեկան հասակում: Նրա որդին ՝ Ֆրանցիսկո Պերես դե Կուելյարը տեղեկացրել է, որ հայրը մահացել է «մի քանի ծանր շաբաթներից հետո եւ այժմ հանգստանում է խաղաղության մեջ»:
Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 7-ին, Դե Կուելյարի ընտանիքին ցավակցություն է հայտնել ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը:
Խավիեր Պերես դե Կուելյարը ծնվել է 1920 թվականի հունվարի 19-ին: Իրավագիտության աստիճանը ստացել է Լիմայի Կաթոլիկ համալսարանում, 1940 թվականից ՝ դիվանագիտական ծառայության մեջ: Նա զբաղեցնում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 1982-1991 թվականներին: 2000-2001 թվականներին նա ղեկավարում էր Պերուի կառավարությունը և Արտաքին գործերի նախարարությունը:
Նա էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, երբ 1991թ. մարտի 2-ին ՄԱԿ-ի շենքի առջեւ սկսեց ծածանվել Հայաստանի դրոշը
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց