Երկու «օրենքով գողեր» զրկվել են իրենց տիտղոսներից՝ Շաքրո Մոլոդոյի հրամանը խախտելու համար
Երկու «օրենքով գողեր» զրկվել են իրենց տիտղոսներից՝ քրեական հեղինակություն, Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Զաքարիա Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) հրամանը խախտելու համար, հայտնում է «Прайм Крайм»-ը։
2014թ․ Իսպանիայից Ռուսաստան վերադառնալով՝ Քալաշովը «թագադրման» արգելք էր սահմանել նոր «օրենքով գողերի» համար։ Հեղինակության կարծիքով՝ այդպիսի սահմանփակումը պետք է թշնամական գողական կլանների միջեւ խաղաղություն ապահովեր։
2018թ․ նոյեմբերին «օրենքով գող» Վաժա Բիգանիշվիլին (Թբիլիսկի) խախտել էր այդ արգելքը։ Նա նախաձեռնել էր չորս տարվա մեջ առաջին «օրենքով գող» Իոսիֆ Տերտերաշվիլիի (Սոկրատ Գորիյսկիի) թագադրումը։ Սակայն 2020-ի մարտին բոլորի մեջ ամենահզորը համարվող Սուխումիի գողական կլանի ներկայացուցիչները որոշել են պատժել Բիգանիշվիլիին նրա սադրիչ ինքնուրույնության համար
Նրանք որոշում են կայացրել այն մասին, որ Տերտերաշվիլիի թագադրումն անօրինական է։ Այսպիսով, Սոկրատ Գորիյսկին փաստացի զրկվել է իր գողական տիտղոսից։ Բացի այդ, Բիգանիշվիլիի մտերիմ, քրեական հեղինակություն Սանդրո Կուրասբեդիանին նույնպես հայտարարվել է «ոչ օրենքով գող»։
Դրա համար հիմք է հանդիսացել պատմությունը, որը մի քանի տարի առաջ տեղի է ունեցել Իտալիայում։ Այն ժամանակ Կուրասբեդիանին Իտալիայում ծեծի էր ենթարկվել «օրենքով գողերի» կողմից եւ պատառաքաղով վիրավորվել ազդրից, սակայն այդպես էլ վրեժ չէր լուծել իրեն նեղացնողներից, ինչը գողական օրենքների խախտում է։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի