Մայք Բլումբերգը դուրս մնաց նախագահական մրցապայքարից
Միլիարդատեր Մայք Բլումբերգը Դեմոկրատական կուսակցության փրայմրիզի արդյունքներով դուրս մնաց 2020թ․ նախագահական մրցապայքարից։ Դրանից անմիջապես հետո նա հրապարակեց հայտարարություն, որով պաշտոնապես իր աջակցությունը հայտնեց նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, հայտնում է BI-ը։
Նյու Յորքի նախկին քաղաքապետի որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ Բայդենը փաստացի ոչնչացրեց նրան եւ իր մյուս մրցակիցներին «սուպերերեքշաբթի օրը»՝ Հարավային Կարոլինայի փրայմրիզում համոզիչ հաղթանակով։
«Ես միշտ համարել եմ, որ Դոնալդ Թրամփի դեմ հաղթանակը սկսվում է լավագույն հնարավորություն ունեցող թեկնածուների միավորումից»,- նշել է Բլումբերգն իր հայտարարության մեջ՝ հավելելով․ «Երեկվա քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ թեկնածու է համարվում իմ ընկեր եւ մեծ ամերիկացի Ջո Բայդենը»։
Թեեւ Բլումբերգին հաջողվել էր հեռուստատեսությունում, ռադիոյում եւ թվային գովազդում հարյուրմիլիոնավոր դոլարների օգնությամբ աջակցություն ստանալ, նա չկարողացավ բանավեճերի ժամանակ տպավորություն գործել շատ ընտրողների եւ փորձագետների վրա։
Բլումբերգը, ում կարողությունը անցնում է 60 մլրդ դոլարից, ավելի քան 500 մլն դոլար է ծախսել իր համեմատաբար ոչ երկար նախագահական քարոզչության վրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց