Բրիտանիայի ՆԳՆ նախկին աշխատակիցը երկրի կառավարության դեմ հայց է ներկայացրել սկանդալային կերպով հեռանալուց հետո
Մեծ Բրիտանիայի ՆԳՆ նախկին բարձրաստիճան աշխատակից սըր Ֆիլիպ Ռաթնեմը, որն իր պաշտոնից հեռացել էր՝ որպես պատճառ նշելով գերատեսչության ղեկավար Պրիտի Պատելի կողմից հալածանքը, երկրի կառավարության դեմ դատական գործընթաց է նախաձեռնել, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Ռաթնեմի ներկայացուցիչներին:
Հայցի պատասխանողներն են ՆԳՆ-ն եւ կառավարությունը: Սա նշանակում է, որ դատարանում երդվելուց հետո ցուցմնունքներ է տալու, ամենայն հավանականությամբ, նաեւ ինքը՝ ՆԳ նախարարը:
Պատելն ավելի վաղ ափսոսանք էր հայտնել մշտական քարտուղարի պաշտոնից սըր Ֆիլիպ Ռաթնեմի հեռանալու կապակցությամբ:
Ինքը՝ Ռաթնեմը Պատելին մեղադրել է իր աշխատակիցներին հալածելու մեջ՝ այս հանգամանքը նշելով որպես իր հեռանալու պատճառ:
Դրանից անմիջապես հետո կառավարությունը սկսել է միջադեպերի քննությունը, որոնց մասնակիցները ՆԳՆ ղեկավարին մեղադրել են իրենց հալածելու մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց