Մեքսիկայում նախագահական օդանավն են խաղարկում
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մասնակցել է նախագահական օդանավի խորհրդանշական խաղարկությանը՝ 25 դոլարով գնելով առաջին տոմսը։
Ինքնաթիռն ինքը, որը հագեցած է հատուկ նախագահական համարով, գլխավոր մրցանակ չի դառնա։ Խաղարկության 100 հաղթողներից յուրաքանչյուրը կստանա մոտ 1 միլիոն դոլար։ Կառավարության խնդիրն է, որպեսզի գումար հավաքի բնակչության աղքատ խավերի համար՝ ընդգծելով խիստ խնայողության հանդեպ Օբրադորի հավատարմությունը, որի մեխը իր նախորդի կողմից 200 մլն դոլարով գնված պաշտոնական ինքնաթիռից հրաժարվելն է։ Դրա փոխարեն նա օգտվում է սովորական ուղեւորատար ինքնաթիռներից։
Տոմսերի վաճառքը կսկսվի մարտի 9-ից, եւ նախագահի աշխատակազմը հայտնում է, որ երկրի ամենահայտնի բիզնեսմենները խոստացել են գնել դրանց մոտ կեսը։
Լոպես Օբրադորն ասել է, որ եթե իր տոմսը շահի, մրցանակը կտրամադրի ուսանողական թոշակների ավելացմանը։
Ենթադրվում է, որ եկամուտների մի մասը կգնա Boeing 787-ի սպասարկմանը, որը իշխանությունը այդպես էլ չի կարողացել վաճառել նույնիսկ իջեցված գնով՝ 130 մլն դոլարով։ Դրա պատճառը մասամբ այն է, որ ինքնաթիռը կոմերցիոն թռիչքների համար հարմարեցնելը թանկ կարժենա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց