Ժիրինովսկին առաջարկել է մահապատիժ կիրառել կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է կոշտ միջոցներ սահմանել կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածողների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Որպեսզի երկրում խուճապ առաջացնող կեղծ լուրեր չլինեն, պետք է ժամանակավորապես մահապատիժ սահմանել կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ լուրեր տարածողների նկատմամբ»,-հայտարարել է Ժիրինովսկին:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ են կոշտ քայլեր, սակայն դրանք «չկան»:
«1941 թվականին, երբ Մոսկվայի գրավման վտանգ կար, Մոսկվայի ոստիկանությանը թույլատրեցին գնդակահարել խուճապ տարածողներին: Խուճապն ավարտվեց: Մի 100 մարդ գնդակահարեցին... և լռություն: Առանց դրա հնարավոր չէր կանխել խուճապային տրամադրությունը, հիմա նույնը կորոնավիրուսի դեպքում է»,-նշել է քաղաքական գործիչը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 90 000 է, 3100-ից ավելի մարդ մահացել է վարակից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց