ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն Ադրբեջանին կոչ է արել չոտնահարել քաղաքացիների իրավունքները
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովին, որում անհանգստություն է հայտնել վերջերս Բաքվում տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ բռնության կիրառման և ակցիայի մասնակիցների ցրման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:
Հանձնակատարը, մասնավորապես, անհանգստացած է Բաքվի կենտրոնում բոլոր տեսակի խաղաղ ցույցերի արգելքով, վարչական ձերբակալություններով և տուգանքներով, ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ դաժան վերաբերմունքով:
Միյատովիչի խոսքով՝ խաղաղ ցուցարարները ակցիաներին ներկայության և ակտիվ մասնակցության համար չպիտի ենթարկվեն պատիժների, իսկ իշխանությունները պետք է հետաքննեն ցուցարարների և լրագրողների վնասվածքներ ստանալու դեպքերը:
«Ինձ նաև հայտնի է դարձել, որ մի քանի ցուցարարներ ձերբակալվել են մինչև ծրագրավորված ակցիաների սկսվելը և ավտոբուսներով տեղափոխվել են այլ վայրեր, երբեմն Բաքվից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, ինչը հնարավորություն չի տվել նրանց մասնակցել ցույցերին»,-ասված է հանձնակատարի նամակում:
Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը պատասխան նամակ է ուղարկել Միյատովիչին, որում նշել է, որ մի խումբ անձինք բողոքի ակցիա էին անցկացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև, որտեղ «Տրանսպորտի ինտենսիվ շարժ և խիտ բնակչություն կա»:
«Ուշադրության առնելով այդ շրջանի բնակիչների՜ ներքին գործերի նախարարությանն ուղղված չդադարող բողոքները, այնտեղ ուղարկվել են ոստիկանական ուժեր: Չնայած ակցիան դադարեցնելու պահանջներին՜ դրա կազմակերպիչները ականջալուր չեն եղել կոչերին»,-ասված է նամակում:
Իր խոսքի եզրափակիչ մասում Ադրբեջանի ներքին գործերի նախարարը վստահեցրել է, որ «Ադրբեջանի իշխանությունները գործում են հավաքների ազատության մասին օրենքի սահմաններում, իսկ Ադրբեջանի օրենսդրությունը շատ ավելի լիբերալ և մարդասիրական է, քան Եվրոպայի մի շարք երկրների օրենքները»:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր