ԱՄՆ օդուժը չի աջակցի Թուրքիային
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի օդային աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային՝ Սիրիայի Իդլիբ շրջանում. հայտնում է almasdarnews.com կայքը:
Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցի ընթացքում Էսպերը նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է մեծացնել Թուրքիային հումանիտար օգնության մատակարարման ծավալները, այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին բախումների հետևանքով սպանվել էր 33 թուրք զինվոր: Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է օդից աջակցություն ցույց տալ Թուրքիային, Էսպերը բացասական պատասխան է տվել:
Պենտագոնի ղեկավարը նշեց նաև, որ հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Սիրիայի հարցով, և դաշինքը պատրաստ է ամեն տեսակ զարգացման:
Սիրիայի Իդլիբի շրջանում վերջին մեկ ամսվա ընթացքում առաջացած լարվածության ֆոնին, երբ բախվեցին «դաշնակիցներ» Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը, Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին «Պատրիոտ» ՀՕՊ համակարգերի համար, որից ժամանակին հրաժարվել էր (սկզբում ԱՄՆ-ն չէր համաձայնվել մատակարարել) հօգուտ ռուսական Ս-400-ների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց