Բրիտանիայի ՆԳ նախարարը մեղադրվում է աշխատակիցների նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը մեղադրվում է գերատեսչության աշխատակիցների նկատմամբ հետապնդումների մեջ. այդպես, հրաժարական տալու պահանջներն ավելանում են, գրում է The Guardian-ը: Նախարարների կաբինետը հետաքննություն է սկսել մեղադրանքների հետ կապված, որոնք հնչեցվել են ՆԳ նախարարի հասցեին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր BBC- ն, Փաթելը «չհրահրված ագրեսիայով» բղավել է իր նախկին օգնականի վրա, ապա ազատել է նրան աշխատանքից: Մասնավորապես, ՆԳ նախարարն իր օգնականին հրամայել է «անհետանալ» եւ «կորել աչքից»:
Դատարան դիմելու սպառնալիքից հետո Փաթելի նախկին օգնականը 25.000 ֆունտի չափով կառավարական վճար էր ստացել:
Իրավաբանական փաստաթղթերում նշվում է, որ այս միջադեպից հետո, որը տեղի է ունեցել 2015-ի հոկտեմբերին, գերատեսչության նախկին աշխատակիցը տուժել էր թմրանյութերի չափազանց մեծ քանակությունից:
Դրանից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Զոնսոնը որոշում է կայացրել հետաքննել Փաթելի նախկին քարտուղար Ֆիլիպ Ռատնեմի նկատմամբ հետապնդումները, որը դուրս էր եկել աշխատանքից շաբաթ օրը` Փաթելին մեղադրելով իր դեմ արշավ կազմակերպելու եւ գերատեսչությունում վախի մթնոլորտ ստեղծելու մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց