Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել: Այս մասին ուկրաինական «112» հեռուստաալիքի եթերում հայտնել է Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, հաղորդում է Life.ru-ն:
Իր խոսքով՝ դա տեղի է ունեցել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո:
«Նախագահի հետ զրույցից հետո նա պատրաստել է աշխատանքից ազատման դիմումը և պատրաստ է ընդունել համապատասխան քաղաքական որոշում»,- ասել է Դուբինսկին՝ շարունակելով, որ այդ հարցը խմբակցությունը քննարկելու է Գերագույն ռադայում մարտի 3-ի առավոտյան:
Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ հրաժարականը հաստատելու համար բավարար է պատգամավորների 226 ձայն: Ընդ որում, եթե Գոնչարուկը լքի իր պաշտոնը, կառավարության ողջ կազմը ստիպված է լինելու հետևել նրան: Կառավարության անդամները ժամանակավորապես կպաշտոնավարեն, մինչև խորհրդարանի կողմից հաստատվի գործադիրի նոր կազմը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց