Ամերիկացիների մեծամասնությունը համարում է, որ Facebook-ն ունի «չափազանց մեծ իշխանություն»
Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը համարում է, որ Facebook-ն ունի «չափազանց մեծ իշխանություն», սակայն, այդուհանդերձ, շատերը կհիասթափվեն, եթե սոցցանցը վերանա:
The Verge-ի «Տեխնիկական վստահության հարցումը» պարզել է, որ հարցվածների 72 տոկոսը համարում է, որ Facebook-ի ազդեցությունը շատ լայն է:
1123 հարցվածների շուրջ կեսը մտահոգություն է հայտնել այն հարցում, թե ինչպես է Facebook-ը մշակում օգտատերերի անձնական տվյալները: Սակայն 55 տոկոսը նշել է, որ կհիասթափվի, եթե սոցցանցն անհետանա:
10-ից գրեթե 9-ը հայտարարել է, որ ունի «դրական» կարծիք այնպիսի ընկերությունների մասին, ինչպիսին են Google-ը, Netflix-ն ու Microsoft-ը: Apple-ի համար այդ ցուցանիշը կազմել է 80 տոկոս, Facebook-ի համար՝ 71, իսկ Twitter-ի դեպքում՝ 61 տոկոս:
Մեծամասնությունն ասել է, որ Google-ը, Amazon-ը, Microsoft-ն ու Apple-ը «դրական» ազդեցություն են թողել հասարակության վրա, սակայն միայն 40 տոկոսն է գտնում, որ Facebook-ն այդ շարքին է պատկանում:
Հարցման արդյունքում 56 տոկոսը հայտարարել է, որ կառավարությունը պետք է բաժանի տեխնոլոգիական ընկերությունները, եթե դրանք վերահսկում են տնտեսության չափազանց մեծ մասը: Սակայն շուրջ կեսը չգիտեր, որ Google-ը YouTube-ի սեփականատերն է, իսկ Facebook-ը վերահսկում է Instagram-ն ու WhatsApp-ը:
Microsoft-ն առաջատարն է ամերիկացիների թվով, որոնք վստահում են ընկերությանը՝ 75 տոկոս, իսկ Amazon-ին վստահում է 73 տոկոսը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...