Բեռլինում հաստատել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Բեռլինում հաստատել են նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, պացիենտը հոսպիտալացվել եւ գտնվում Է կայուն վիճակում: Այդ մասին մարտի 2-ին հայտնել Է Գերմանիայի մայրաքաղաքի առողջապահության գլխավոր վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վարակվածը մի երիտասարդ Է, որն ապրում Է Միտեի շրջանում: Նրա վիճակը կայուն Է: Նա մեկուսացվել Է «Շարիտե» կլինիկայում եւ հետազոտվում Է»,-ասված Է վարչության մամուլի տեղեկագրում: Իշխանություններն ի հայտ են բերել այն տասը մարդկանց, որոնք շփվել են հիվանդի հետ: Խոսքն ինչպես Բեռլինի բնակիչների, այնպես Էլ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի շրջանի բնակիչների մասին Է:
Նրանք բոլորը գտնվում են տնային կարանտինային հսկողության ներքո եւ վիրուսի առկայության ստուգում են անցնելու, իշխանությունները շարունակում են փնտրել այլ մարդկանց, որոնք, հնարավոր Է՝ նրա հետ շփումներ են ունեցել: Մարտի 1-ի դրությամբ Գերմանիայում հաստատվել Է կորոնավիրուսի 129 դեպք: Այսպիսով, Բեռլինի պացիենտը դարձել Է 130-րդ վարակվածը: Կորոնավիրուսը գրանցվել Է ԳԴՀ-ի 16 դաշնային երկրամասերից 10-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց