ԵՄ խորհուրդը Հունաստանի պահանջով արտահերթ նիստ կանցկացնի Իդլիբի հարցով
ԵՄ խորհուրդն Իդլիբի հարցով առաջիկա օրերին արտահերթ նիստ կանցկացնի ԱԳ նախարարների մակարդակով, որը գումարվում է Հունաստանի խնդրանքով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:
«Առաջիկա շաբաթը ԵՄ խորհրդի արտահերթ նիստ եմ գումարում ԱԳ նախարարների մակարդակով՝ քննարկելու համար Իդլիբում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարարի առաջարկով»,- հայտարարել է Բորելը:
Հունաստանը վերջին օրերին բախվել է Թուրքիայից եկող սիրիացի փախստականների հոսքին, որոնց սահմանի մոտ են հասցնում թուրքական ավտոբուսները:
Փետրվարի 28-ին հայտնի էր դարձել, որ Անկարան որոշում է կայացրել բացել ԵՄ-ի հետ սահմանը սիրիացի փախստականների համար: Նման որոշում Թուրքիայի իշխանությունները կայացրել են Իդլիբում զինված բախումների սրման ֆոնին՝ հայտարարելով, որ 36 թուրք զինվորական է զոհվել Իդլիբում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց