Ավստրալիական ամառը ներկայում երկու անգամ երկար է ձմեռվանից
Ավստրալիական ամառը ներկայում երկու անգամ երկար է ձմեռվանից, քանի որ կլիմայի փոփոխությունը հանգեցրել է ջերմաստիճանի բարձրացմանը անցյալ հարյուրամյակի կեսից։ Այս մասին են վկայում հետազոտությունները, որոնք հրապարակվել են երկրում աննախադեպ հրդեհներից հետո, հայտնում է Reuters-ը։
Ավստրալիական ինստիտուտի զեկույցում համեմատվում են վերջին երկու տասնամյակների տվյալները՝ 20-րդ դարի կեսերին երկրի չափավոր եւ մերձարեւադարձային մասերում սեզոնի սկզբի ջերմաստիճանի ցուցանիշներով։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Ավստրալիայի մեծ մասում ամառը տեւել է միջինը մեկ ամիս ավելի երկար, քան կես դար առաջ, իսկ ձմեռը կրճատվել է միջինը երեք շաբաթով։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջին հինգ տարիներին ավստրալիական ամառը եղել է միջինը 50 տոկոսով ավելի երկար, քան 20-րդ դարի կեսին։
Ավստրալիան հաշվել է անտառային հրդեհների ավերիչ եւ շարունակական սեզոնի արժեքը, որի հետեւանքով այրվել է մոտ 12 միլիոն հեկտար անտառային տարածք, զոհվել է 33 մարդ եւ մոտ 1 միլիարդ կենդանի։
«Սեւ ամառը», ինչպես այն անվանել է վարչապետ Սքոթ Մորիսոնը, անսովոր երկարատեւ ու ինտենսիվ անտառային հրդեհներով ուժեղացրել է կառավարության վրա ճնշումը՝ նպատակ ունենալով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։
Գիտնականները նախազգուշացնում են, որ ջերմաստիճանի բարձրացումը եւ ջերմային ալիքները կհանգեցնեն ավելի վտանգավոր սեզոնային հրդեհների եւ խիստ եղանակային երեւույթների, իսկ առավել կարճ ձմեռները կնեղացնեն վտանգի նվազեցման պատուհանը, որպեսզի մեղմացնեն հրդեհների ազդեցությունը։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր