Միգրացիոն ճգնաժամ. Թուրքիայի՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմաններին 30 000 փախստական է հավաքվել (լուսանկարներ)
Թուրքիայի իշխանությունները սիրիացի փախստականների համար բացել են Եվրամիության անդամ երկրների հետ սահմանները, ինչի հետևանքով սահմաններին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, տասնյակ հազարավոր սիրիացի և այլազգի փախստականներ հավաքվել են Թուրքիայի ՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմաններին: Նրանք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, ինչպես նաև փորձել են կտրել փշալարերը:
Խոսքը մոտ 30 000 փախստականի մասին է, որոնք սահմանային անցակետերի մոտ են հավաքվել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «բացել է դռներն» ու երկրում գտնվող չորս միլիոն փախստականներին Թուրքիան լքելու հնարավորություն տվել:
Հունաստանի ոստիկանությունը փակել է սահմանն ու արցունքաբեր գազ կիրառել սահմանը հատել փորձողների նկատմամբ: Նմանատիպ իրավիճակ է նաև Բուլղարիայի հետ սահմանին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ այլևս չեն սահմանափակի փախստականների տեղաշարժը՝ այդպիսով չեղարկելով ԵՄ-ի հետ կնքած բազմամիլիարդանոց համաձայնագիրը, որով երկիրը պետք է զսպեր փախստականների ներհոսքը դեպի Եվրոպա:
Թուրքիայի որոշումը կապված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Սիրիայում Թուրքիայի շահերի առաջխաղացմանը չաջակցելու հետ:
Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող սիրիացի փախստականների նոր ներհոսքին դիմանալ:
«Մենք բացել ենք դռները և չենք փակի դրանք: Ինչո՞ւ, որովհետև ԵՄ–ն չի պահում իր խոստումները»,-ասել է նա:



























































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր