Կարևորն այն չէ, թե ինչ է ասել Էրդողանը, այլ այն, թե ինչ է պատասխանել Պուտինը. Պուշկով
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված առաջարկը, այն է՝ չխառնվել թուրքական զորքերի և Սիրիայի բանակի դիմակայությանը և Թուրքիային «դեմ առ դեմ» թողնել Դամասկոսի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը հայտարարել է, թե ինչ է առաջարկել Վլադիմիր Պուտինին հեռախոսազրույցի ժամանակ: Սակայն Թուրքիայի առաջնորդն ամենևին չի նշել, թե ինչ է պատասխանել իրեն Պուտինը, ինչն ամենակարևորն է»,- ասել է Պուշկովը:
Փետրվարի 27-ի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: «Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:
Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը երեկ հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր