Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ անհայտ անձինք Անկարայում հարձակվել են Sputnik Թուրքիայի աշխատակիցների վրա
Ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ անհայտ անձինք Անկարայում հարձակվել են Sputnik Թուրքիայի աշխատակիցների վրա՝ նրանց մեղադրելով հայրենիքին դավաճանելու մեջ: Sputnik Թուրքիա կայքը ևս մանրամասներ է ներկայացրել միջադեպի վերաբերյալ: Փոխանցում է РИА Новости-ն:
«Փոտրվարի 29-ին, Մոսկվայի ժամանակով 22:30-23:00-ի սահմաններում, անհայտ անձինք Անկարայում փորձել են կոտրել մեր երեք աշխատակիցների բնակարանների դռներն ու ներս մտնել: Նրանք վանկարկել են տարբեր կարգախոսներ և վիրավորական արտահայտություններ: Աշխատակիցներն այժմ ցուցմունք են տալիս ոստիկանությունում: Նրանք պատմել են, որ հարձակվողներից յուրաքանչյուրի խմբում եղել է շուրջ 10 մարդ»,- տեղեկացրել է Sputnik Թուրքիա կայքը:
Նշվում է, որ չարագործները վանկարկել են՝ «Թուրքիան թուրքերի համար է», «Ռուս լրտեսներ, «Նահատակներն անմահ են, հայրենիքը չի բաժանվում» և այլ կարգախոսներ: Աղբյուրը հայտնում է, որ նրանք հասցրել են փախչել մինչ ոստիկանների ժամանելը: Միջադեպի հետևանքով տուժողներ չկան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց